ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 հասարակական կազմակերպություն։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վրաստանի արդարադատության նախարարություն է դիմել ավելի քան 450 ոչ կառավարական կազմակերպություն, այսինքն՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների զգալի մասը»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նաև նշել է, որ «ՀԿ-ների գրանցման գործընթացը տեղի է ունեցել ակտիվ ճնշման և շանտաժի ֆոնին»։ Նրա խոսքով, «հասարակական կազմակերպություններին սպառնում և շանտաժի են ենթարկում ինչպես ՀԿ-ները, այնպես էլ առանձին օտարերկրյա դոնոր կազմակերպությունները»։

Կոբախիձեն հայտարարել է նաև վրացական ՀԿ-ների համար դրամաշնորհային ծրագիր ստեղծելու որոշման մասին, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է հանրապետության պետական ​​բյուջեից վրացի հարկատուների գումարներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular