ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ հողերը միակողմանի հանձնել եք Ադրբեջանին, թշնամու դրոշները տնկվել են մեր գյուղերի գլխին, դուք ԱԺ-ում սրճարան եք բացում․ Ոսկան Սարգսյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ-ում սրճարան է բացվել․ «Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները»։

Ալեն Սիմոնյանի հայտնած այս լուրին արձագանքել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը․

«․․․ Խորհրդարանում ինչո՞ւ եք միայն սրճարան բացել, բա ո՞ւր է ձեր կողմից այդքան սիրված քյաբաբանոցը, միգուցե նաև սաունա բացեք՝ մերսման սրահներով։

Սահմանամերձ հողերը միակողմանի կերպով, դուք կիմանաք, թե ինչի դիմաց, հանձնել եք Ադրբեջանին, Ադրբեջանի դրոշները տնկվել են մեր սահմանամերձ գյուղերի գլխին, դուք ԱԺ-ում սրճարան եք բացում, որը սուրճը և ուտեստները կայֆերով վայելեք»,- գրել է Ոսկան Սարգսյանը՝ սոցցանցի իր էջում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular