Դաշնակցությունը ժողովից պաշտոնական հայտարարություն է հրապարակել. պատգամավորը՝ ՀՅԴ-ին վերագրվող ակմկահարույց շրջաբերականի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջին շրջանում իշխանականներից մեր քաղաքացիները շատ լսած կլինեն շրջաբերական բառը, ուզում եմ անդրադառնալ նրան, թե ինչ է տեղի ունենում: Այս մասին հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Դեղին մամուլում հայտնվում է մի հրապարակում, ու այդ դեղին մամուլի հրապարակումն արդեն ԱԺ ամբիոն է հասել: Դաշնակցությանը մեղադրում են իբրև թե երկրի ինքնիշխանությունը զիջել ցանկանալու մեջ:
Հաջորդ երկաթբետոնյա փաստարկը հետևյալն է, ասում է՝ չեն հերքում մեր ամեն ասածը, ուրեմն ճշմարտություն է: Այսինքն, եթե լուրջ դեմքով այստեղ հայտարարեմ, որ դուք ուղտ եք, ու դուք դա չհերքեք, ուրեմն դա ճշմարտությո՞ւն է:
Ձեր կայքերում հրապարակված թղթից մի մեջբերում եմ ուզում անեմ. գոյութենական գերխնդիր է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու կայունության զարգացման ապահվումը:
Դուք ասում եք, որ սա մենք ենք ասել: Հայության անվտանգության զարգացման ու ինքնադրսևորման համար անկախ պետականությունն անհրաժեշտություն է, իսկ ազգն ու հայրենիքը գերագույն արժեք, տրամաբանություն ՔՊ-level, սա ենք ասում ու հետո քննարկում այլ պետությանը ո՞նց զիջենք անկախությունը: Ես այսպիսի աշխատանք անող լրագրողին աշխատանքից կհեռացնեի»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
«Այդ ժողովից Դաշնակցությունն ունի պաշտոնական հայտարարություն, որով ասում է. «ՀՅԴ-ն, իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով, ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշանության, կայունության զարգացման ապահովմանը ու ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը:
Սա ենք քննարկում մեր ժողովներին: ՀՀ ինքնիշխնությունը և Դանակցությունը բնական դաշնակիցներ են: Ինչպես կարող է ուժը, որը իր տարածքների նկատմամբ վերահսկողություն չունի, 200 քկմ թշնամին օկուպացրել է, քննարկում է իր երկրի տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը հանձնելը, խոսի ինքնիշխանությունից: Ինքիշխանության թշնամին էլ եք դուք, Հայաստանի թշնամին էլ եք դուք, ձեզնից է պետք պաշտպանել ՀՀ-ն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը: