ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի մեղայականի պատմություն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մեղայականը: Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը եւ ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլեւ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գեւորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գեւորգյանը կրծքին սեղմած Ռոբերտ Քոչարյանի գիրքը, ապա նորաթուխ փոխնախարարը հանդես է եկել մեղայականով, մոտավորապես այն բովանդակությամբ, թե` 200 այլ ուսանողների հետ եմ սովորել, նրանցից մեկն էլ Քոչարյանի դուստրն էր, իսկ ես «սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին»: 

Ըստ որոշ տեղեկությունների, աղմուկը համացանցում բարձրացրել են սորոսականները, որոնցից Նիկոլ Փաշինյանն ուղղակի սարսափում է, եւ հենց նրա անմիջական հրահանգով է փոխնախարարի ամոթալի տեքստը գրվել ու տեղադրվել ոչ ավել, ոչ պակաս` ադարադատության նախարարության եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնական էջերում: 

Իրենց հերթին, Սիրվարդ Գեւորգյանի «200 համակուրսեցիները» շատ վատ են ընդունել նրա այդ արարքը եւ երեկ Ֆեյսբուքում ֆլեշմոբ էին սկսել` «մենք հպարտ ենք, որ Գայանե Քոչարյանի համակուրսեցին ենք» եւ այլ նմանատիպ գրառումներով: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 09․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular