ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են պահանջում Վրաստանի և Հայաստանի համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինական գինի արտադրողները չեն դիմանում եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցությանը և կառավարությունից պահանջում են նվազեցնել ակցիզային հարկերը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Անդրկովկասի գինի արտադրողների դեմ։ Այդ մասին հայտարարել է «Ուկրվինպրոմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն, գրում է bizzone.info-ն։

«Խնդիրը ներքին գինեգործական արտադրանքի մրցունակության բացակայությունն է, ինչ-ինչ պատճառներով նույն «Made in Ukraine»-ում գինու մասին խոսք չկա, թեև այն Եվրոպայում կարևոր պարենային ապրանք է և գինու համար նվազագույն ակցիզային հարկ է դրված, մինչդեռ Ուկրաինայում փրփրուն գինիների համար այն կազմում է 12,23 գրիվնա (մոտ 0,3 դոլար): Հետևաբար, հարկաբյուջետային նման պայմաններում ներմուծվող ապրանքների հետ մրցակցությունն ուղղակի անիրատեսական է»,- ասել է նա «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ Կուչերենկոյի խնդրի լուծման տարբերակներից մեկը գինու ակցիզային հարկի իջեցումն է եվրոպական մակարդակի, սակայն որպես մեկ այլ միջոց նա առաջարկել է նվազեցնել մրցակցությունը պատժամիջոցներ սահմանելով Անդրկովկասի գինի արտադրողների դեմ։

«Գինեգործները կառավարությունից ակնկալում են աջակցություն արդեն մեկ տարի է, «Ուկրվինպրոմը» խնդրել է պետությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանից ու Հայաստանից մի շարք գինի և կոնյակ արտադրողների նկատմամբ, որոնց արտադրանքը մատակարարվում է նաև ռուսական շուկա: Բայց չնայած խոստումներին այդ արտադրողների ապրանքները շարունակում են վաճառվել մեզ մոտ»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular