ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացու վթար՝ ՌԴ-ում․11 միգրանտներից 8-ը մահացել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Նիժեգորոդի մարզում մահացու ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ուզբեկստանի քաղաքացիների մասնակցությամբ, հայտնում է մարզային ոստիկանության մամուլի ծառայությունը։

 32-ամյա տղամարդը կորցրել է կառավարման հսկողությունը, բարձր արագությամբ բախվել արգելակին, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։ Մինիվենի ներսում գտնվում էին Ուզբեկստանի 11 միգրանտներ, որոնք Ռուսաստանում էին օրինական հիմունքներով։

Ուզբեկստանի ութ քաղաքացիներ մահացել են տեղում՝ ստացած վնասվածքներից, վարորդը և երեք ուզբեկստանցիներ տեղափոխվել են հիվանդանոց՝ վնասվածքներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է երկու և ավելի անձանց մահ):

Մասնագետները կատարում են փորձաքննություններ և պարզում դեպքի ճշգրիտ պատճառները։ Վարորդին սպառնում է պատիժ՝ հարկադիր աշխատանքից մինչև հինգ տարի ժամկետով կամ ազատազրկում՝ մինչև յոթ տարի ժամկետով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular