ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ կառավարությունը ավելացնում է իր «փափուկ ուժը» Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, ստորագրվել է Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ը նշում է, որ աջակցություն կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջև ծառացած մարտահրավերների և աշխարհաքաղաքական տեղաշարժերի:

Ըստ հաղորդման՝ փոփոխության նպատակն է խթանել ժողովրդավարության և տնտեսության զարգացումը Հայաստանում։ Մասնավորապես, գումարները ոչ թե տրվելու են կառավարությանը՝ ըստ հայեցողության ծախսելու համար, այլ ամերիկյան կողմն ինքն է վերահսկելու։ 120 միլիոն դոլարից զգալի գումարներ են հատկացնելու գրանտակեր կազմակերպություններին, հավատարիմ ԶԼՄ-ներին (նաև նոր ԶԼՄ-ներ են ստեղծվելու):

Արևմուտքի համար առանցքային նշանակություն ունի իր փափուկ ուժի գործադրումը՝ Հայաստանում արևմտյան արժեքներն ու նարատիվները տարածելու, ռուսական ազդեցությունը չեզոքացնելու համար։ Եվ ՄԶԳ այս ծրագիրն ու առաջիկայում սպասվող այլ ծրագրեր հենց միտված են հանրային գիտակցության փոփոխությանը, այլ ոչ ՀՀ տնտեսության ամրապնդմանը։ ԱՄՆ-ը իր սեփական շահերն ունի Հարավային Կովկասում։ Եվ ավելի հեշտ է մոլորեցնել հանրությանը նվազ ռեսուրսներով, քան մի քանի անգամ մեծ գումարներ ներդնելով փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը։ 

Աննա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular