ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

79 տարեկանում մահացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն արտիստուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ  Հասմիկ Ալեքսանյանը։ Այս մասին հայտնել է Վանաձորի դրամատիկական թատրոնը։

Հասմիկ Ալեքսանյանը ծնվել է 1945 թվականին,Երևանում։ Վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Մայկով քաղաք, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1969 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Վարդան Աճեմյանի արվեստանոց։

1973 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո, Վահե Շահվերդյանի հրավերով, աշխատել է Կիրովականի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 1999 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, 2011 թվականից, զուգահեռ՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի։

Խաղացել է շուրջ 80 թատերական դեր տարբեր ներկայացումներում, այդ թվում՝ մոր դերը՝ Գ. Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը», Աշխեն տատիկի դերը՝ Խ. Արամունու «Անվերադարձ ապագա», Թագուհու դերը՝ Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը», Մուրզավեցկայայի դերը՝ Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» ներկայացումներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular