ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթեցում չի իրականացվել, շենքը քանդել են ճոպանների միջոցով․ Քաղաքապետարանի պարզաբանումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանի Պարույր Սևակ փողոցում բազմահարկ շենք պայթեցնում։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ պայթեցում չի իրականացվել․
 
«Ճոպանների միջոցով շենքը քանդել են։ Փրկարար ծառայությունը, պարեկային ծառայությունը և շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները տեղում են եղել։ Ճանապարհների լվացման աշխատանքներ են իրականացվել» ,-հայտնեց Հայկ Կոստանյանը։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Aysor.am-ն անդրադարձել էր այս շենքին։
 
Երևանի Պարույր Սևակի 8, 8/1 և 8/2 շենքերի մի խումբ բնակիչներ դիմել էին Aysor.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ իրենց շենքերի դիմաց գտնվող լքված բազմահարկ շենքը պատրաստվում են պայթեցնել: 

Բնակիչները մտահոգություն էին հայտնել, որ շենքի պայթյունը, որքան էլ անվտանգ պայմաններում իրականացվի, կթուլացնի իրենց շենքերի ամրությունը, որոնք շահագործման են հանձնվել 2015-2018 թվականների ընթացքում, և կվնասի հարևանությամբ գտնվող Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բուժում ստացող հիվանդներին։

Aysor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ դեռևս գարնանը «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի քանդման թույլտվության համար։

«Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից։ Դրանից հետո ՍՊԸ-ն վերահամաձայնություն է բերել քաղաքապետարան այն մասին, թե ուզում է քանդումն իրականացնել պայթեցման եղանակով։ Դրան քաղաքապետարանը համաձայնություն չի տվել։ Այս պահի դրությամբ քաղաքապետարանը հակված չէ, որ շենքի քանդումն իրականացվի պայթեցման եղանակով, հետևաբար, առանց մեր համաձայնեցման և որոշման, քանդումը չեն կարող իրականացնել պայթեցման եղանակով»,-հայտնել էր Հայկ Կոստանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular