ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը հստակ ծրագիր ունի՝ Ուկրաինայի զինուժին Կուրսկի շրջանից դուրս մղելու համար․ Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս զինվորականները հստակ ծրագրեր ունեն՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանից դուրս մղելու համար, սակայն դրանք չպետք է հանրայնացվեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, զինվորականներն ունեն բոլոր անհրաժեշտ ծրագրերը, բայց դրանք այն ծրագրերը չեն, որոնք կարելի է հրապարակայնորեն քննարկել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ հստակ սահմնված ժամկետ՝  Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքից դուրս մղելու համար։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի շրջանի վրա սկսվել է օգոստոսի 6-ին։ Կուրսկում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular