Կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին․ պատմության այս օրը (12 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի Հարավ-Հարավ կազմակերպության համագործակցության օր, Ծրագրավորողների միջազգային օր նահանջ տարիներին, Կաբո-Վերդե՝ Ազգային օր, Մեքսիկա՝ Սուրբ Պատրիկի գումարտակի կախաղան բարձրացված զինվորների հիշատակի օր, Եթովպիա՝ Ազգային ապստամբության օր, Թուրքմենիա՝ Ռուհնամի օր, Իրան՝ Իրանի կինոյի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1802 – ծնվել է լեզվաբան, պատմաբան և մանկավարժ Պողոս Հովնանյանը:
1894- վախճանվել է դերասան Գրիգոր Աբրահամյանը:
1896 – ծնվել է իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից Ասատուր Խուրշուդյանը:
1932- վախճանվել է հայազգի ռուսաստանցի խորհրդային ճարտարագետ և գյուտարար Հովհաննես Ադամյանը:
1949- ծնվել է նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան (Գրիգորյան):
1959– ծնվել է մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր Սոս Հայրապետյանը։
1980 – վախճանվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:
2002-Կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին: Ըստ այդմ՝ գործադիրը կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելումը, նախկին 60 դրամի փոխարեն, սահմանել է 80 դրամ։
2003- Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվել է «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին։
2005- Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել են 8 երկրներ ներկայացնող հանրահայտ դերասաններ:
2007- վախճանվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը:
2015-Ոստիկանությունն առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացել է Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Եղել են բերման ենթարկվածներ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 490 – տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը։
1185 –ամբոխի կողմից սպանվել է Անդրոնիկ 1-ին Կոմնինը, Կոմնինների դինաստիան դադարել է իշխել Բյուզանդիայում:
1504 –իր չորրորդ և վերջին նավագնացության ընթացքում Քրիստոփոր Կոլոմբոսն Ամերիկայից ուղևորվել է Անգլիա:
1683– Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթել են Օսմանյան Կայսրությանը։
1722- ռուսական զորքերը գրավել են Դերբենդը և Բաքուն:
1764- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն:
1799 –Դերբենդի շեյխ (Ադրբեջան) Ալի-խանն ընդունել է ռուսական քաղաքացիությունը:
1890- անգլիացիները հիմնել են Սոլսբերի քաղաքը:
1905 –ռուս պրոֆեսոր Ցեգե-ֆոն-Մատեյֆելն առաջին անգամ իրականացրել է հաջողված վիրահատություն՝ հանելով փամփուշտը վիրավորի սրտից:
1907- վախճանվել է վրացի իշխան, բանաստեղծ և ազգային գործիչ Իլյա Ճավճավաձեն:
1921 – ծնվել է լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը:
1929- վախճանվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:
1933 —Լեո Սիլարդն առաջարկել է շղթայական ռեակցիայի գաղափարը:
1934– Լատվիան, Լիտվան և Էստոնիան Ժնևում սրորագրված պայմանագրի համաձայն ձևավորել են քաղաքական դաշինք, որն անվանվել է Բալթյան Անտանտ։
1940 - Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավում հայտնաբերել են նախամարդու կատարած ժայռապատկերներ:
1943 - Բենիտո Մուսոլինին ազատ է արձակվել կալանքից շնորհիվ Օտտո Սկորցենիի ղեկավարած գերմանացիների դիվերսիան խմբի գործողությունների։
1944 – ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ-երգահան Բարրի Ուայթը:
1949- ծնվել է խորհրդային գեղասահորդուհի, հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան:
1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:
1953 —վախճանվել է հրազգային զենքի գյուտարար Հուգո Շմայսերը:
1958-փորձարկվել է առաջին ինտեգրալային սխեման, որը ստեղծել էր «Texas Instruments» ընկերության ինժիներ Ջեկ Կիլբին:
1959– տիեզերք է արձակվել «Լունա-2» միջտիեզերական կայանը, որը հանդիսանում է լուսնի մակերևույթ հասած առաջին կայանը։
1980- Ահմեթ Քենան Էվրենն իրականացրել է ռազմական հեղաշրջում Թուրքիայում:
2003- վախճանվել է ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջոնի Քեշը:
2012– ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվեց է IPhone 5-ը։
Կ. Խաչիկյան