ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիվովը Ղրղզստանի և Հայաստանի մասին. «Ինչո՞ւ են պետք նման դաշնակիցներ մեր վզին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկին Կենտրոնական Ասիայի խորհրդային հանրապետությունները Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում, սակայն դրա դիմաց ստանում են նվերներ և նախապատվություններ։ Վերջերս Ղրղզստանը հրաժարվեց Ռուսաստանի հետ բանկային գործարքներ կատարելուց վախենալով պատժամիջոցներից, իսկ ՌԴ ՆԳՆ-ն Ղրղզստանի ՆԳՆ-ին նվիրաբերեց 627 միլիոն ռուբլու արժողությամբ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ, կվադոկոպտերներ և ռացիաներ։ Այս մասին First Sevastopol-ի եթերում ասել է քաղաքագետ, Zhivov Z բլոգի հեղինակ Ալեքսեյ Ժիվովը, գրում է politnavigator.net-ը:

 «Անկեղծ ասած, ես արդեն հոգնել եմ մեր միջինասիական ընկերների խորամանկություններից: Մենք անընդհատ նրանց ուղարկում ենք ինչ-որ մարդասիրական օգնություն, որը մեզ է  անհրաժեշտ ճակատում, տալիս ենք 600 միլիոն արժողությամբ «Նիվա»-ներ, ավելի լավ կլիներ դա գնեինք մեր զինվորականների համար: Չինաստանում ղրղզները կարող են սովորական մեքենաներ գնել առանց հավելավճարի։ Այն ամենը, ինչ Ռուսաստանում արժե 4 մլն, Ղրղզստանում արժե 2 մլն: Նրանք կարող են առանց մեր մեքենաների էլ յոլա գնալ, բայց մենք նրանց համար ստեղծում ենք հսկայական քանակի լավ պայմաններ դրսևորելով բարեկամական տրամադրվածություն։ Ղրղզների համար նման նվեր ենք արել, և դրա դիմաց ստացել մեր հաշիվների արգելափակում: Նրանք ուղղակի խաթարում են մեր տնտեսական անվտանգությունը, սա ի՞նչ դաշնակից է։ Ինչո՞ւ են պետք նման դաշնակիցները»,- վրդովված նշել է դիտորդը։

Նա նաև ավելացրել է, որ վերջերս նման պատկեր է նկատվում նաև Հայաստանի հետ հարաբերություններում։

«Հայաստանը նույնն է՝ կերակրեցինք, մուծեցինք, տվեցինք, ներս թողեցինք, և ի՞նչ։ Հայաստանի կեսը գնաց Ռուսաստան ապրելու, իսկ մնացած կեսն ուղղակի պոկվեց ու դարձավ ամերիկյան կոնգլոմերատ։ Դա մեր ինչի՞ն է պետք ընդհանրապես, ո՞ւմ է պետք նման բարեկամությունը։ Եկեք մի կերպ դրդենք Ռուսաստան եկած այդ 3 միլիոն հայերին, որ նրանք իրենց «մուտերլենդի» հարցերը լուծեն, որպեսզի Հայաստանը վերադառնա ռուսական ազդեցության ուղեծիր»,- ասել է Ժիվովը հավելելով, որ հաշվի առնելով ռուսական դիվանագիտության նման «բարյացակամությունը» Ուկրաինայի նկատմամբ, որը գրեթե պատրաստ է կապիտուլյացիայի, իշխանության ղեկին կդնեն հերթական այն կիսախելագարին, ով մեր բյուջեի հաշվին կրկին «ուկրաինություն» կդրսևորի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular