ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար՝ Երևանում. մահացած վարորդի դին հայտնաբերվել է դրսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը վարորդն է, և եթե նա ամրակապված լիներ, ապա ավտոմեքենայից դուրս չէր հայտնվի և հնարավոր է մարմնական վնասվածքներ ստանար ու մահը չարձանագրվեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular