ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոստովում մեքենան հայտնվել է ջրանցքում․ 30-ամյա տղամարդ է խեղդամահ եղել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռոստովի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով զոհվել է 30-ամյա տղամարդ։ Նրա ավտոմեքենան շրջվել է և ընկել բաշխիչ ջրանցքի մեջ։

Պատահարի մանրամասները հաղորդել են մարզային ճանապարհային ոստիկանության բաժնում։ Վթարը տեղի է ունեցել առավոտյան 8:30-ի սահմաններում՝ Վոլգոդոնսկի շրջանի Խոլոդնի ավանի մոտակայքում։

Նախնական տվյալներով՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր հողածածկ ճանապարհով։ Նա չի կարողացել կառավարել մեքենան, որի հետևանքով այն շրջվել է և ընկել բաշխիչ ջրանցքի մեջ։ Ցավոք, տղամարդը չի կարողացել դուրս գալ մեքենայի սրահից։ Վարորդը խեղդվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular