ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Բլինքեն. ի՞նչ են պարտադրում ՀՀ իշխանություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հայաստանի կառավարության հաղորդագրությունը չափազանց աղքատիկ է, նշում են, թե քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Ամերիկյան կողմը մինչ այս պահը ոչ պաշտոնական կայքում, ոչ էլ X սոցցանցում հեռախոսազրույցին չի անդրադարձել։ Սովորաբար Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ զրուցում է, երբ Ադրբեջանից հստակ ռազմական էսկալացիայի վտանգ է զգում։ Բազմաթիվ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, նույնիսկ ԱՄՆ-ում կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը պատրաստվում է մի կողմ նետել խաղաղության պայմանագրի նախագիծն ու նոր պատերազմ սկսել՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» խլելու համար։

ՀՀ գործող իշխանություններն էլ ամեն ինչ անում են, Ադրբեջանի ու արևմտյան հովանավորների բոլոր պահանջներն անմռունչ կատարում են, միայն թե նոր պատերազմ չլինի։ Ոչ թե, որ դա վնասելու է հայությանն ու Հայաստանին, այլ գործող վարչախմբի դիրքերին։

Չի բացառվում, որ Բլինքենը հերթական զիջումները պարտադրի Փաշինյանին, ինչպես եղել է բազմիցս։ 

Սոնա Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular