Ընդդիմությունը մեղմացրե՞լ է հռետորաբանությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱվարտվեց ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան, որի արդյունքները որևէ լավ բան չեն հուշում։ Թեպետ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում էր, թե թեժ աշուն է սպասվում գործող իշխանություններին, քառօրյայից պարզ դարձավ, որ իշխող «Քաղպայմանագրի» ու խորհրդարանական խմբակցությունների միջև ինչ-որ ջերմ ալիք է անցել։ Իհարկե, բանը դեռ գրկախառնություններին չի հասել, սակայն այն, որ ընդդիմությունը կոշտ քննադատության փոխարեն նախընտրում է մեղմիկ ու հուշիկ զրույցները, Նիկոլ Փաշինյանին «պարոն վարչապետ»-ով դիմելը, Արցախի և անվտանգության հարցում քննադատությունների դոզան նվազեցնելը որոշակի կասկածի տեղիք են տալիս։
Արդյո՞ք մարտավարական հնարք է, թե՛ ընդդիմությունը փոխել է իր ռազմավարությունը, չեն պարզաբանում։ Բայց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին խորհրդարան հստակ նպատակով՝ իշխանափոխության համար գործուղած ՀՀ քաղաքացին մտահոգվելու լուրջ տեղիք ունի։
Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը պետք է ապացուցի, որ շարունակում է կատարել քաղաքացուն տրված իր խոստումը, հակառակ պարագայում, նոր խորհրդարանական ընտրություններին սոսկալի պարտություն են կրելու։
Նոնա Սահակյան