ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի այն բանից հետո, երբ սողանքներից և հեղեղումներից տուժած շրջաններից դուրս են բերել ավելի շատ զոհերի մարմիններ։ Այս մասին հաղորդում է ABC News պարբերականը։ 

Ավելի քան 800 մարդ վիրավոր է, շուրջ 100 մարդ դեռ անհետ կորած է։

Մայրաքաղաք Հանոյի որոշ շրջաններ դեռ հեղեղված են՝ չնայած ափերից դուրս եկած Ռեդ գետի ջրերը որոշ չափով հետ են քաշվել։ 

«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել սեպտեմբերի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular