ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պետք է անեմ, կնստեմ, կգամ․ Առուշ Առուշանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշմամբ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դատապարտվեց 1 տարի, 8 ամիս, 3 օր ժամկետով ազատազրկման։

Առուշ Առուշանյանի պատիժներից մեկն էլ 5 տարով համայնքային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն է։Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Գորիսի համայնքապետի պաշտոնի համար արդեն իսկ պայքար է սկսվել, իսկ հիմնական հավակնորդն այդ պաշտոնի ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն է։ArmLur.am-ն այդ առնչությամբ զրուցել է Առուշ Առուշանյանի հետ։

-Պարո՛ն Առուշանյան, ստացվում է՝ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո Ձեր լիազորությունները դադարելու են, և 5 տարի չեք կարողանալու այլևս այդ պաշտոնը զբաղեցնել։ Ի՞նչ եք պատրաստվում անել։

-Դատարանը որոշում է կայացրել, ի՞նչ պետք է անեմ․ կնստեմ, կգամ։

-Չեք վիճարկելո՞ւ դատարանի վճիռը։

-Փաստաբաններն են այդ հարցով զբաղվում, ես չեմ կարող ասել։

-Պարո՛ն Առուշանյան, իսկ վճռի մասին ի՞նչ կասեք, արդարացի համարո՞ւմ եք։

-Հարցազրույց տվել եմ այդ մասին, խոսել եմ, նոր ասելու բան չկա։ Չեմ ուզում էլ խոսեմ։

-Պարո՛ն Առուշանյան, բայց, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Ձեր պաշտոնի համար արդեն իսկ պայքար է սկսվել՝ մասնավորապես խոսքն իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասին է։

-Վերջ, ավելացնելու ոչինչ չունեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular