ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուրսկի շրջանում ռուսները լուրջ հաջողություններ չունեն․ Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսները սկսել են իրենց «արագ հարձակողական գործողությունները» Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում, սակայն դեռևս որևէ լուրջ արդյունքի չեն հասել։

«Կուրսկի ուղղությամբ ռուսները սկսել են իրենց արագ հարձակողական գործողությունները, ցանկանում են այնտեղ կիրառել մոտ 60-70 հազար մարդ։

Մենք տեղյակ ենք մոտ 40 հազարի մասին, որոնք այնտեղ են։ Նրանք ցանկանում էին արագ առաջընթացներ գրանցել։ Մենք դեռ լուրջ հաջողություններ չենք տեսնում։

Մեր զինվորականները հերոսաբար դիմանում են և անում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր մյուս՝ ռազմաքաղաքական քայլերի համար»,-հայտարարել է Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ Կուրսկի շրջանում գործողության արդյունքը Դոնբասում գնդակոծությունների թվի նվազումն է։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ-ի վերահսկողության տակ է անցել Կուրսկի մարզի 10 բնակավայր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular