ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք. Օկամպո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք։

Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Օկամպոն Երևանում կայացած ասուլիսին ասաց, որ ինքն օգնություն է առաջարկել Արցախի ղեկավարներին՝ քննարկելու, թե ինչպես է ծրագրվելու արցախահայերի վերադարձը և ինչպես է Ադրբեջանը ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։

Օկամպոն անդրադարձավ նաև ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման ադրբեջանական պահանջին, մասնավորապես հարցին՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը միանա այս պահանջին, ի՞նչ է սպասվելու ՀՀ ապագա այն իշխանությանը, որ պայքարելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և վերադարձի համար:

«Ես չեմ կարող կարծիք ներկայացնել այն մասին, թե ՀՀ կառավարությունն ինչ է որոշում: Ես որևէ կարծիք ներկայացնել չեմ կարող, որովհետև պատկերացում չունեմ տվյալ խնդրի մասին, և որևէ որոշման կայացման գործընթացում ներգրավված չեմ:

Իմ միակ նպատակն է այստեղ՝ վստահ լինելը, որ Ցեղասպանություն չկատարվի աշխարհում, տվյալ դեպքում՝ Հայաստանում»,- նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular