ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրակրթական դպրոցների դասագրքերի ոդիսականը շարունակվում է: Այս օրերին տարբեր դասագրքերի հետ կապված՝ բազմաթիվ գրառումներ են հանդիպում համացանցում, թե ինչ խայտառակ տեքստեր են տեղ գտել, ինչ վատ կազմեր ունեն դրանցից որոշները: Մի քանիսի հեղինակներն էլ ցավոտ են տանում այդ քննադատությունները և վիրավորական հարձակումներ են սկսում սոցցանցերում:

Այս ամենին զուգահեռ՝ տեղեկություններ ենք ստանում, որ նոր չափորոշիչների անցած դասարանների համար ռուսաց լեզվի դասագրքեր չեն հրատարակվել, ու աշակերտների բաժանվել են հին դասագրքեր: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ-ից պատասխանել են, որ «Ռուսաց լեզու» առարկայի 2-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների համար դասագիրք չի ստեղծվել՝ հայտեր չներկայացվելու կամ ներկայացված հայտերի՝ անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով: «Վերոնշյալ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկայի դասավանդումն իրականացվում է հին դասագրքերով»,-նշված է պատասխանում:

Ստացվում է՝ կա՛մ Հայաստանում չկան ռուսերենի այնպիսի մասնագետներ, որ կարողանան «նոր չափորոշիչներին» համապատասխան դասագիրք կազմել, կա՛մ ռուսաց լեզվի մասնագետները չեն համաձայնում ԿԳՄՍՆ-ի՝ խայտառակ «չափանիշներով» դասագիրք գրել: Իսկ որ դրանք խայտառակ են, բազմաթիվ մասնագետներ վաղուց բարձրաձայնում են ամենօրյա ռեժիմով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular