ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ քրեադատավարաքաղաքական են»․ Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։

«Ես վստահաբար կարող եմ ասել՝ կալանքը երկարացնելու նոր, հիմնավոր փաստարկ չկար»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով՝ հիմնազուրկ կերպով կալանքը երկարացնելու որոշումը զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում դատական իշխանության շուրջ։

«Մենք բազմիցս ենք ականաատես եղել, թե ինչ է կատարվել դատավորների հետ, որոնք ոչ իշխանահաճո որոշումներ, վճիռներ են կայացրել։ Այս մթնոլորտում զարմանալի չէ այն, ինչն այսօր եղավ։

Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ, ստացվում է, որ քրեադատավարաքաղաքական են»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular