ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատասխանատվությունն իր սիրելի անձից՝ իրենից ուրիշի վրա գցելու նոր փորձ է անում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sevastopol.su-ն «Հայաստան ու նվաստացում. Ինչպես և ինչու է Փաշինյանը խաղաղության պայմանագիր խնդրում Բաքվից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Միրզոյանը և գործող ռեժիմի մյուս ակտիվ գործիչները շատ համառորեն պնդում են, որ Բաքվին առաջարկված կարճեցված խաղաղության պայմանագիրը խաղաղ կարգավորման ամբողջական հայեցակարգ է (չնայած իրենք էլ այն վերջնական չեն անվանում), և գործնականում աղաչում են Ադրբեջանին ստորագրել այն: Ադրբեջանը կա՛մ չի արձագանքում, կա՛մ կտրուկ արձագանքում է՝ ասելով, որ Երևանը պատրաստ չէ համաձայնագրին: Մերժման պատճառը Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջն է։ Դա այնպիսի համազգային նվաստացում է, որ նույնիսկ Փաշինյանն է վախենում գնալ դրան: Բայց Իլհամ Ալիևը թքած ունի, նա բացահայտ արհամարհում է Փաշինյանին և ցանկանում է ծնկի բերել Հայաստանը։

Իր հերթին, Փաշինյանին խիստ անհրաժեշտ է նման փաստաթուղթ (ավելի ճիշտ՝ գոնե մի բան), քանի որ դա է պահանջում Հայաստանի ներսում լարված քաղաքական իրավիճակը, որը խրոնիկաբար հղի է հեղափոխությամբ։ Նման «միջանկյալ խաղաղության պայմանագիր», որն ընդհանրապես ոչինչ չի նշանակի, Փաշինյանին անհրաժեշտ է հասկանալի պատճառով, որպեսզի նա հենց հիմա գնա ժողովրդի մոտ և ասի, թե իրականում ինչի համար էր այն ամենը, ինչ տեղի ունեցավ՝ պարտություններ, Արցախի հանձնում, ազգային ինքնահարգանքի լիակատար կորուստ: Եվ նա ուզում է ասել, որ այդ ամենի գնով բերել է իր խոստացած խաղաղությունը։ Կարևոր չէ, որ իրականում նա միայն պատերազմ, վիշտ և ուրիշների խորշանքն է բերել։ Փաշինյանին դա միշտ էլ չի հետաքրքրել: Այժմ նա նոր փորձ է անում՝ պատասխանատվությունը իր սիրելի անձից՝ իրենից ուրիշի վրա գցել։ Եվ դա միայն իշխանության պահպանման համար, որից նա ամուր կառչած է։ Իսկ հետո հնարավոր է, որ նա արտահերթ ընտրություններ նշանակի։ Նույնպես նվաստացուցիչ, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում սպասել մինչև 2026 թվականը, ո՞վ է Փաշինյանը, որ սպասեն նրան: Իսկ դրանից հետո հեռու չէ Ադրբեջանի կողմից պարտադրված Սահմանադրության փոփոխությունները։ Եվս մեկ նվաստացում Հայաստանի ու հայերի համար (որովհետև դա լինելու է հանրաքվեի միջոցով): Դրանց էությունը ոչ միայն Արցախից լիակատար հրաժարվելն է, որը պահանջում է Ադրբեջանը, այլ նաև այն, ինչ պահանջում է Թուրքիան։ Այսինքն, Ցեղասպանության հիշատակի, Արարատը վերադարձնելու ցանկության մերժում և, ընդհանրապես, այն ամենի մերժում, ինչը կազմում է հայի ինքնությունը և սկզբունքորեն մարդուն հայ է դարձնում:

Բաքուն և Անկարան, սեղմելով Փաշինյանին, ցանկանում են այդ ամենը ստանալ որքան հնարավոր է շուտ: Այդ իսկ պատճառով նրանց ոչ մի «ժամանակավոր պայմանավորվածություն» չի հետաքրքրում, նրանք ամեն ինչ ուզում են միանգամից՝ հաղթողի իրավունքով։ Այնպես որ, նրանք չեն պատրաստվում Փաշինյանին հնարավորություն տալ շարունակելու ժամանակ ձգել և առանց իրենց պահանջները կատարելու ոչինչ չեն ստորագրի։

Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմի վտանգը կշարունակի կախված լինել Հայաստանի գլխին։ Հին ճշմարտության հստակ օրինակ՝ նա, ով պատերազմի և նվաստացման միջև ընտրում է նվաստացումը, կստանա և՛ նվաստացում, և՛ պատերազմ: Հայաստանն այժմ վճարում է իր ընտրության համար, և կշարունակի այդ գինը վճարել այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության։ Ամենաքիչը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular