ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սկսել է չեխական DITA ինքնագնաց հաուբիցներ ստանալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական բանակին սկսվել են մատակարարել չեխական Excalibur Army ընկերության կողմից արտադրված 155 մմ տրամաչափի DITA ինքնագնաց հաուբիցներ, գրում է topwar.ru-ն։

Ըստ ադրբեջանական Turan հրատարակության առաջին ինքնագնաց հաուբիցներն արդեն իսկ հանձնվել են արտադրողի կողմից։ Ընդհանուր առմամբ, Բաքուն պատվիրել է ավելի քան 70 միավոր DITA ինքնագնաց հաուբիցներ: Այնուամենայնիվ պաշտոնապես այդ գնումների ծավալները չեն բացահայտվում։

Չեխական ինքնագնաց հաուբիցների ձեռքբերումն իրականացվում է Ադրբեջանի բանակի հրետանու մարտական ​​հզորության ամրապնդման շրջանակներում։ Ըստ արևմտյան վերլուծաբանների եզրակացությունների 2023 թվականի դրությամբ Ադրբեջանն ուներ 153 ինքնագնաց հաուբից. 122 մմ-ոց 68 միավոր  2S1 «Гвоздика», 152 մմ-ոց 14 միավոր  2S3 «Акация», 18 միավոր 2S19 «Мста-С», 36 միավոր Dana51M, 155 մմ-ոց 5 միավոր ATMOS 2000 և 203 մմ-ոց 12 միավոր 2S7 «Пион»:

Բանակն ունի նաև 551 քարշակային հաուբից. 122 մմ-ոց 423 միավոր D-30, 130 մմ-ոց 36 միավոր M-46 և 152 մմ-ոց  49 միավոր 2A36 «Гиацинт-Б» և 43 միավոր D-20։ Բացի այդ, կան 17 միավոր  120 մմ-ոց 2S31 «Вена» հրետանային- ականանետային կայանքներ։

«Ադրբեջանը նաև ծրագրում է ավելացնել գնումները զգալիորեն մեծացնելով իր պաշտպանական բյուջեն։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է ռազմական կարիքների համար հատկացնել մոտավորապես 4 մլրդ դոլար։ Երկիրը կենտրոնացած է իր ռազմական հնարավորությունների արդիականացման, ներմուծումից կախվածության նվազեցման և ներքին արտադրության ընդլայնման վրա»,- նշել են արևմտյան մամուլում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular