ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը փորձում է կրճատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը դրա ստորագրումն արագացնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Հայաստանի իշխանությունների առաջարկը ստորագրել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերը, իսկ մնացած դրույթները բացառել տեքստից հետագայում քննարկելու համար, գրում է anna-news.info-ն։

«Հայաստանի պաշտոնյաների կոչը ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծը, չհամաձայնեցված դրույթները դրանից բացառելով, անընդունելի են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Ավելի վաղ ելույթ ունենալով «Երևան երկխոսություն» միջազգային ֆորումում Փաշինյանն ասել էր, որ Բաքվին և Երևանին հաջողվել է համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի 16 հոդվածներից 13-ի շուրջ։ Նա կոչ էր արել որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրը ներառելով միայն համաձայնեցված կետերը, ապա շարունակել քննարկել մնացած հարցերը։

Հաջիզադեն ընդգծել է, որ Բաքվի և Երևանի միջև «իրական և կայուն» խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների դադարեցումն է, որն ամրագրված է Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, այդ թվում սահմանադրության մեջ, որտեղ հղում կա Հռչակագրին»:

Նա նաև հերքել է Երևանի մեղադրանքները, թե Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ ապարդյուն համարելով երկու երկրների հիմնական օրենքների միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը։ Հաջիզադեն նաև հավելել է, որ Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել «հայ ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին»։

«Ադրբեջանը մինչ հիմա հավատարիմ է մարդասիրության սկզբունքին և բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին։ Կոչ ենք անում հայկական կողմին, որը տարբեր հարթակներում շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունն Ադրբեջանի դեմ, զերծ մնալ խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular