ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ վթարված գազելի ուղևորների վիճակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Երեկ՝ ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու «Kia» մակնիշի ավտոմեքենան։ Յոթ քաղաքացի տեղափոխվել է «Սևան» ԲԿ։

MediaHub-ի տեղեկություններով՝ հենց այս պահին էլ յոթ վիրավորները հետազոտություն են անցնում բժշկական կենտրոնում։

«Նրանց բոլորի վիճակն էլ բավարար է։ Կյանքին վտանգ սպառնացող խնդրով պացիենտ չունենք»,- մեզ հետ զրույցում ասացին «Սևան» ԲԿ-ից։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular