ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգորյան-Օվերչուկ հանդիպումը մոտ 5 ժամ է տևել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ երեկ` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպումը մոտ 5 ժամ է տևել, ինչը նշանակում է, որ համատեղ աշխատանքը շատ է»,- Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ, այսօր Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաև զբոսաշրջությանը»,- նշել է Օվերչուկը։

Նա շեշտել է, որ հատկապես մեծ տեմպով վերջին շրջանում զարգանում է զբոսաշրջությունը երկու երկրների միջև։ Միայն 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան մոտ 1 միլիոն մարդ է եկել։
«Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի, մեր երկրից սիրում են գալ, այստեղ միշտ զգում են երկրի ու հայ ժողովրդի ջերմությունը»,- նշել է ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Նա հավելել է, որ պետք է ջանքեր գործադրվեն երկու երկրների կապերն առավել ամրապնդելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular