ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ֆուտբոլիստների վարկանիշները` FC 25-ում

ՍՊՈՐՏ

Սեպտեմբերի 27-ից խաղային հարթակներում հասանելի կլինի EA Sports FC 25-ը (նախկին FIFA, խմբ.

Խաղի պաշտոնական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որից առանձնացրել ենք հայ ֆուտբոլիստներին: 

Ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է՝ 83։ Երկրորդ տեղում է Լուկաս Սելարայանը՝ 80։ Երրորդում Վարազդատ Հարոյանն է՝ 71։

Բոլոր հայ ֆուտբոլիստները, որոնք ներկայացնում են Հայաստանի դրոշը՝ ստորև․

1․ Հենրիխ Մխիթարյան՝ 83

2․ Լուկաս Սելարայան՝ 80

3․ Վարազդատ Հարոյան՝ 71

4․ Նորբերտո Բրիասկո՝ 70

5․ Էդգար Սևիկյան՝ 68

6․ Սարգիս Ադամյան՝ 67

7․ Վահան Բիչախչյան՝ 67

8․ Էդգար Բաբայան՝ 65


9․ Հրանտ-Լեոն Ռանոս՝ 63


10․ Անդրե Չալիշիր՝ 62


11․ Նարեկ Գրիգորյան՝ 59


EA Sports FC 25-ի հիմնական առանձնահատկությունները.

  • FC IQ – նոր արհեստական ​​ինտելեկտի համակարգ, որը հիմնված է իրական խաղերի տվյալների վրա։ Այն ապահովում է ավելի մեծ մարտավարական վերահսկողություն և ավելի իրատեսական թիմային շարժումներ։
  • Rush – մինի-ֆուտբոլի ռեժիմ Ultimate Team-ում, ընկերական խաղերում, «Ակումբներում» և կարիերայի ռեժիմում՝ «5-ը 5-ի դեմ» ձևաչափով։ Յուրաքանչյուր խաղացող ղեկավարում է իր կազմից մեկ ֆուտբոլիստի՝ խաղալով այլ օգտատերերի կամ բոտերի դեմ։
  • Կարիերայի ռեժիմը առաջին անգամ առաջարկում է խաղալ կանանց թիմերով։ Ընդհանուր առմամբ հասանելի են ավելի քան 19 հազար ֆուտբոլիստներ, ավելի քան 700 ակումբներ և հավաքականներ 40 տարբեր լիցենզավորված լիգաներից և առաջնություններից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular