Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների. պատմության այս օրը (15 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Ադրբեջան՝ Գիտելիքի ազգային օր, Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժիների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1826 - ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Շամխորի ճակատամարտը Մադաթովի ղեկավարած ռուսական բանակի և էրիվանյան սարդար Ամիր խանի ու Աբբաս Միրզայի որդի Մուհամմեդի 60 հազարանոց պարսկական բանակի միջև։
1858 – ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։
1889 – ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։
1896 – ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։
1899 - ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։
1905 – ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։
1906 – ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։
1918 - Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։
1921 - ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է երեխաների առողջության պահպանման մասին օրենք։
1922 - ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է «Երկրի սանիտարական ծառայությունների մասին» օրենքը, որը սկիզբ է դրել սանէպիդ ծառայության ստեղծմանը։
1945 - վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլյանը, որը եղել է այսպես կոչված, «Մանթհետենի նախագծի» մշակողներից մեկը։
1954 - ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։
1961 – ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը։
1996 - Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։
2003 - ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «պահանջում ենք որակյալ կապ», «պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:
2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արաիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:
2008 - Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որին ըստ ոստիկանության գնահատման մասնակցել է 6-7 հազար մարդ:
2011 - Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
2013 - վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։
2016 - Աժ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:
2018 - Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանել երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը։
2021- Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների:
2022 - Սահմանադրական դատարանի անդամներ են ընտրվել Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը:
2023 - հանրապետական եթերից զրկվել է «Երկիր Մեդիան», փոխարենը սկսել է հեռարձակվել FastSports-ը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
533 - Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Վելիսարի ղեկավարած Արևելյան Հռոմիական կայսրության բանակը մտել է Կարթագեն։
668 - սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։
1254 - ծնվել է իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը հանդիսացող Մարկո Պոլոն։
1514 - թուքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։
1613 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։
1675 – ծնվել է գրող և օրենսդիր Վախթանգ 6-րդը, որը եղել է Քարթլիի թագավոր։
1776 - անգլիական բանակը պաշարել է Նյու-Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։
1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։
1792 - Նապոլեոնը (Ֆրանսիայի ապագա կայսրը) ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։
1805 - Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Նապոլեոնին։
1812 - ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։
1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։
1821 - Լիվերպուլի և Մանչեստրի միջև սկսել է գործել երկաթուղի։
1828 – ծնվել է ռուս քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը։
1843 - ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։
1847 - ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։
1890 - ծնվել է անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը հանդիսացող Ագաթա Քրիստին։
1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49 Mk1 մոդելի տանկ։
1928 - անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը առաջին անգամ անջատել է պենիցիլլինը։
1930 - կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։
1935 - Նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացությունից։
1945 - վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։
1959 - սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։
1971 - ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։
1997 - սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։
2008 - ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը հանդիսացել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբը։
Կ.Խաչիկյան