ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության «Նվերը»՝ Արշակ Կարապետյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ իշխանություններին հանգիստ չի տալիս պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը, նորություն չէ: Նորություն չէ, որ Կարապետյանի դեմ արշավին ներգրավում են իրենց տարբեր գործիքները:  Նախօրեին այդ «սուրբ» գործին լծվել է նաև իշխանական լրագրող Նվեր Մնացականյանը:

Իշխանության լրագրողն անդրադարձել է տեղեկություններին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ որպես ռազմավար Ադրբեջանին անցած արցախյան զենք-զինամթերքը հայտնվել է ուկրաինական ճակատում: Ու այս ամբողջ պատմության մեջ նա որոշել է հիշատակել միայն մեկ անուն՝ Արշակ Կարապետյանինը, այն էլ՝ կոնտեքստում, թե ինչու չի լսվում նրա ձայնն այն մասին, թե ում գրպանն է մտել զինաթափված Արցախի ունեցածը: Նախ՝ դեռ մի կողմ դնենք այն հարցը, որ Կարապետյանն առաջիններից մեկն է խոսել այդ թեմայի մասին, ու ցանկության դեպքում կարելի էր փնտրել ու գտնել. չեք հավատա, բայց համացանցում նման հնարավորություն կա:

Շատ ավելի ուշագրավ է, որ ոչ մի այլ անուն նշված չէ, փաստորեն ոչ ոք պատասխանատու չէ, ոչ ոք այդ թեմայով հարց բարձրաձայնելու պարտավորություն չունի: Փաստացի, այնպիսի տպավորություն է, որ մարդը կոնկրետ հանձնարարություն ունի ևս մեկ անգամ հարձակվել Արշակ Կարապետյանի վրա և անում է, այսինքն՝ Նվերն էլ իր հերթին է ուզում «նվեր» անել իշխանություններին: Ու հեչ կարևոր չէ, որ դա արվում է պարզունակ, անբովանդակ, անիմաստ կոնտենտով: Ինչպես ասում ենք՝ ամեն մեկն իր «գործն» է անում, իսկ իշխանական գործիքների «գործը» երբեմն «Նիկոլից ավելի Նիկոլ» լինելն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular