ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկարողանա՞ն Հայաստանում օգտվել Wildberries-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ օրը Wildberries-ում զանգվածային խափանում էր եղել:

Մասնավորապես, ՌԴ–ում առցանց խանութի հաճախորդները բողոքում էին իրենց պատվիրած այն ապրանքների ավտոմատ չեղարկումից, որոնց ժամկետը դեռ չի լրացել պատվերների հանձնման կետում, իսկ դրանց վերադարձի առաքման համար գումար էր գանձվում։ Մի քանի ժամ անց Wildberries-ը վերացրեց պատվերի սխալ չեղարկման պատճառը և հայտարարեց, որ օգտատերերին կփոխանցվի սխալ վերադարձի առաքման գումարը։

Պարզվեց, որ խնդիրը կար ոչ միայն ՌԴ–ում, այլ նաև Հայաստանում։ MediaHub-ին ահազանգած ընթերցողները նշում են, որ Wildberries-ից պատվիրված ապրանքները, որոնք քաղաքացիները դեռ չէին ստացել, ավտոմատ չեղարկվել էին, կամ օնլայն հարթակում երևում էր, որ իրենք արդեն ստացել են ապրանքը, գումարն էլ գանձվել է։

«Շաբաթ օրը՝ Wildberries-ում զանգվածային խափանման մասին նորությունները կարդալուց հետո, Wildberries-ի օնլայն հարթակում նայեցի և նկատեցի, որ իմ ապրանքներից մի քանիսը բացակայում են: Ցույց էր տալիս, որ արդեն ստացել եմ ապրանքներս։ Բանկից նամակ ստացա, որ այդ ապրանքների գումարը գանձվել է իմ քարտից»,- նշեց ահազանգած քաղաքացին։

Նա նշեց, որ այդ որոշել է գնալ Wildberries-ի պատվերների հանձնման կետ, սակայն տեղում պարզվել է, որ այն փակ է: Տևական ժամանակ սպասելուց հետո նա հեռացել է ձեռնունայն: 

Ավելի ուշ Wildberries-ը կարգավորել է խնդիրը, և ահազանգած քաղաքացու ապրանքներն այժմ օնլայն հարթակի նրա օգտահաշվում երևում են, և նա կարող է գնալ և վերցնել:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular