ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստ է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է. Տոկաևը՝ Շոլցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է, և Ուկրաինայում հակամարտության հետագա սրումը սպառնում է անուղղելի հետևանքներով ամբողջ մարդկության համար, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Աստանայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը, գրում է zakon.kz-ը։

«Փաստն այն է, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անուղղելի հետևանքների ամբողջ մարդկության և առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար»,- ասել է Տոկաևը։

Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու հնարավորությունը բաց էր թողնվել 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում, սակայն խաղաղության հասնելու հնարավորությունը դեռ կա։

Տոկաևը կոչ է արել ուշադրությամբ դիտարկել տարբեր երկրների խաղաղության բոլոր նախաձեռնությունները և որոշում կայացնել դադարեցնել ռազմական գործողությունները, այնուհետև անցնել տարածքային հարցերի քննարկմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular