ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ ի՞նչ «առեղծվածային» ճանապարհ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novorosinform.org-ը «Քաղաքագետ Մակարովը Պոդոլ յակին հարց է ուղղել. «Հակաօդային պաշտպանության համակարգերը առեղծվածային շրջանցիկ ճանապա՞րհ են անցել»» վերնագրով հոդվածում գրում է, որ մի շարք ռուսամետ ալիքներում, այդ թվում՝ Յուրի Պոդոլ յակի ու Սերգեյ Կոլեսնիկովի, հայտնվել էին հաղորդագրություններ, որ Հայաստանը ՀՕՊ համակարգեր է փոխանցել Ուկրաինային։ Քաղաքագետ Միխայիլ Մակարովը novorosinform.org–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այդ հարցը առաջնային չէ թե՛ քաղաքական առումով, թե՛ ֆիզիկապես։

- Միխայիլ Սերգեևիչ, ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվում է «հայկական ճակատում»: Կարո՞ղ են ուկրաինացիները զենք ստանալ նրանցից:

- «Զանգեզուրի միջանցքի» պատմությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ բարդ է։ Մենք հարձակվում ենք հայերի վրա, Իրանը վրդովված է, քանի որ ավանդաբար լավ հարաբերություններ ունի Հայաստանի և վատ հարաբերություններ՝ Ադրբեջանի հետ։ Ինչ վերաբերում է տրաֆիկին: Հայաստանը սահմանակից է Թուրքիային, սահմանը փակ է, Ադրբեջանի հետ ևս փակ է, նման գործարքի համար այն փակ է և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ, քանի որ նրանք զենք չեն ուղարկում Ուկրաինա, դա միանգամայն պարզ է: Ուստի այդ ապրանքներն ուղղակիորեն Հայաստանից ուղարկելը շատ դժվար է։ Ենթադրաբար, դրանք կարող են ուղարկվել միայն Վրաստանի տարածքով, բայց ինչ-որ շատ բարդ մեթոդով, շատ «առեղծվածային» շրջանցիկ ճանապարհով:

- Դա Յուրի Պոդոլ յակին ուղղված հարց է, մենք չգիտենք... Ըստ երևույթին, նրանք տվել են հին հակաօդային պաշտպանութան համակարգերը և գնել նորերը:

-Հայերը նոր զենքեր չունեն, որ հինը տան: Եվ այն, ինչ նրանք կարող են ուղարկել, մեզ շատ էլ չի վախեցնում՝ համեմատած Արևմուտքից ուղարկվածի հետ:

- Կարո՞ղ ենք ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ ավելի հարգալից լինի մեզ հետ:

- Պատժամիջոցնե՞ր: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շատ դժկամությամբ է կիրառում նման մեխանիզմ իր հարևանների նկատմամբ։ Մենք տեսնում ենք, թե որքան նյարդայնացած են արձագանքում Տաջիկստանն ու Ղրղզստանը միգրացիոն նոր կանոնների խստացմանը։ Ռուսաստանի համար Հայաստանի հետ կապված իրավիճակը ոչ սկզբունքային է։ Մենք ունենք առաջնահերթություն՝ դա Ուկրաինան է։ Ինչ վերաբերում է հայերին, ապա չնայած Արևմուտքի ողջ ազդեցությանը ու սեփական «ցատկերին», նրանք հեռու չեն գնա։ Հիմա Անդրկովկասում մեր խնդիրը մեր ազդեցության վերածնունդն է, այն ազդեցության, որը մեզ պետք է: Վրաստանի հետ մեր հարաբերությունները բարելավվում են, Ադրբեջանի հետ՝ նույնպես... Մեզ անհրաժեշտ է տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծում: Եվ մենք տեսնում ենք, որ իրանցիները հակված են վիրավորվելու նույնիսկ այնպիսի բանից, ինչպիսին «Զանգեզուրի միջանցքն» է։ Եվ դա պարզապես այն պատճառով, որ նրանք չեն ցանկանում, որ իրենց մրցակիցներն ուժեղանան։ Մեզ համար ամենակարևորը մենք ենք, իսկ հայերը հեռու են մեզ համար ամենակարևոր թեմա լինելուց։ Ավելին, Ռուսաստանում շատ ավելի հայ կա, քան բուն Հայաստանում։

- Եթե Հայաստանի կեսն ապրում է Ռուսաստանում, ապա մենք կարող ենք ճնշում գործադրել նրանց սփյուռքի վրա՝ մեկին արտաքսել, մեկին բանտարկել:

-Իսկ ինչո՞ւ։ Մեզ պետք չէ պատասխանատվություն կրել այնտեղ տեղի ունեցողի համար։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, մեզ չի մոտեցնում մեր հիմնական խնդրի լուծմանը։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, մեզ համար երկրորդական է, երրորդական, չորրորդական։ Մեզ համար գլխավորն այն է, որ արագորեն ուկրաինական զինված ուժերը դուրս բերենք Կուրսկից, ավարտենք հարձակումը Դոնեցկում։ Դա է մեզ համար գլխավորը։ Իսկ Հայաստանը ո՛չ ելք ունի դեպի Սև ծով, ո՛չ էլ դեպի Կասպից ծով, նա անգամ տրանսպորտային միջանցքների հանգույց չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular