ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Boom Supersonic XB-1 գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը երեք ռեկորդ է սահմանել՝ արագության, բարձրության և թռիչքի տևողության

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Boom Supersonic ընկերությունն իրականացրել է Overture գերձայնային քաղաքացիական ինքնաթիռի, որի ցուցադրական նախատիպը կոչվում է XB-1, երրորդ փորձնական թռիչքը: Թռիչքի ընթացքում ստուգվել են կառավարման համակարգերը, վայրէջքի սարքերը և խցիկի հերմետիկությունը: Ներկայումս ինժեներները պատրաստվում են առաջին անգամ գերազանցել ձայնային պատնեշը, գրում է ixbt.com-ը։

Այդ ընթացքում, թեև XB-1-ը չի հասել գերձայնային արագության, բայց սահմանել է միանգամից երեք ռեկորդ՝ արագություն, բարձրություն և թռիչքի տևողությունը։ XB-1-ը հասել է 430 կմ/ժ արագության, բարձրացել է 4,6 կմ բարձրության վրա և օդում մնացել 32 րոպե։ Իսկ քանի դեռ Boom Supersonic ընկերությունը պատրաստում է XB-1-ին իր առաջին գերձայնային թռիչքի համար, նոր ինքնաթիռի շարժիչներ մշակող Symphony ընկերությունը նույնպես պարապ չի նստել և արդեն իսկ պատվիրել է բարձր ճնշման տուրբինային սկավառակներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular