ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաքը երեկ մեկնարկել է հանրապետության ողջ տարածքում։ Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքի կազմակերպիչներն առաջին իսկ օրը գովազդային լայն արշավ էին նախաձեռնել, նկարվում ու հարցազրույցներ էին տալիս՝ համոզելով ՀՀ քաղաքացիներին գնալ թաղապետարաններ, քաղաքապետարաններ, մարզպետարաններ և ստորագրել իրենց անհեթեթ առաջարկի տակ։ Նախագիծն ԱԺ-ում քվեարկության կդրվի, եթե առաջիկա 60 օրերին 50 հազար քաղաքացի միանա ստորագրահավաքին:

Գործող իշխանությունները բոլորովին մտադիր չեն աջակցել նախաձեռնությանը, ավելին, այն վտանգավոր են համարում իրենց համար։ Մի կողմից, կարծում են, թե հակառուսական տրամադրությունների աճի ֆոնին նման նախաձեռնությունը քաղաքական դիվիդենտներ կարող է բերել միայն հաստիքային ընդդիմադիրներին։ Մյուս կողմից էլ, գործող իշխանությունը համարում է, որ այդ ստորագրահավքը վատթարացնելու է առանց այն էլ վատ հայ-ռուսական հարաբերությունները, իսկ Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին, ասես, դեպի Ռուսաստան շրջադարձ կատարելու, Մոսկվայի առջև մեղայականով ներկայանալու ակնհայտ քայլեր է կատարում։

Արդյունքում, իշխանությունն արևմտամետների նախաձեռնությունից դուրս է բերելու իրեն հավատարիմ անձանց, ձախողելով 50 հազար ստորագրության հավաքումը։ Իհարկե, հավաքելու դեպքում ԱԺ-ում կարող են խափանել քվեարկությունը, բայց դա էլ վտանգ են համարում, կարծում, թե իրենց ընտրազանգվածը ճիշտ չի հասկանա իրենց։ Ուստի, հարկավոր է ամեն գնով խափանել ստորագրահավաքը։ Մեկ-երկու շաբաթ բուռն ակտիվություն ցուցադրելուց հետո այն պարզապես մոռացության կմատնվի։ 

Մարիա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular