ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ` «Գայի պոստի» հարևանությամբ գործող «Զովք» սուպերմարկետի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբվոյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի փակել են ճանապարհը:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, իսկ դա առաջին հերթին խոչընդոտ է հանդիսանաու իրենց համար:

«Մի քանի օր է՝ ուզում ենք այդ պատասխանը ստանալ, բայց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արդեն հատուկ տեխնիկաներով ժամանել ու իր գործն է անում: Փակվում է նաև գյուղից դուրս եկող մարդկանց ճանապարհը, թե ոնց են էդ մարդիկ անցնելու, չգիտենք»:

Քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ և քաղաքացիները, որպես խաղաղ անհնազանդության ակցիա և բողոքի նշան, փակեցին ճանապարհը:

Այս պահին իրավիճակը լարված է, իսկ բնակիչներն ու ակցիայի մասնակիցներն ասում էին.

«Մենք պարզապես ուզում ենք հստակ իմանալ՝ ինչից ելնելով է որոշվել, որ այդ հատվածն էլ սարքեն Փարաքարի ճանապարհի նման»:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հատվածում վերջին ամիսներին այնքան շատ խցանումներ են տեղի ունեցել, ու պատճառը ոչ թե ավտովթարներն են եղել, այլ «Զովք» սուպերմարկետի այցելուների պատճառով, մարդիկ գալիս են այդտեղ գնումներ կատարելու, ավտոմեքենաները որտեղ ուզում, ինչպես ուզում՝ կայանում են, և ստեղծում են արհեստական խցանում. նույնիսկ եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները բուժառուին տեղափոխելիս են եղել ու հայտնվել են խցանման մեջ:  

Այն, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը ուզում է խնդիրը լուծել, լավ է, սակայն հաշվի չի առնում այդ հատվածում օբյեկտների աշխատակիցների ու բնակիչների կարծիքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular