ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզի երկու ճանապարհահատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի երկու ճանապարհահատվածներում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու պարեկային ծառայության ծառայողները», - ասված է հայտարարության մեջ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular