ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլեւ նրա նախկին ընկերների համար է անհասկանալի:
Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած Սիրվարդ Գեւորգյանի հիշյալ հերքմանը քչերը կլինեն, որ կհավատան։ Սակայն նրա սերն առ ՔՊ ակնհայտորեն առավել արդի է:

Սիրվարդ Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է անունը՝ «Սիվիկ», որը տառացի ՔՊ-ի «պաշտոնաթերթ» «Սիվիկ.am» կայքի անվանումն է։ Մինչդեռ քաղաքականապես կրոնափոխ եղած փոխնախարարը հիմքեր ուներ «սիրելու» ոչ թե ՔՊ-ին, այլ հենց Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրա հայրը «թալանի դարաշրջանի» կարկառուն դեմքերից է՝ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանը, ով իր կարիերայի համար պարտական է բացառապես «գրքի հերոսին»։
Հենց նախկինների օրոք է Հուսիկ Գեւորգյանը զբաղեցրել ամենակոռումպացված եւ եկամտաբեր պաշտոնները՝ 1994-1998 թթ. ՆԳ եւ ԱԱ նախարարության մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետից մինչեւ, ինչպես վերը նշեցինք, ՀՀ մաքսային վարչության պետ։»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular