ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սկզբից եւեթ դիմեց արցախահայերի բռնի արտաքսմանը. Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արբեջանը սկզբից եւեթ դիմեց Արցախի հայերի բռնի արտաքսմանը։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի թեմային նվիրված համաժողովում սեպտեմբերի 18-ին հայտնել է «Արցախ միություն» ոչ կառավարական ակզմակերպության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մարտավարությունը հանգեցվում էր պահանջների նշաձողի մշտական բարձրացմանը ամեն անգամ, երբ Արցախը գնում էր զիջումների։

Նա նշել է, որ դա վերաբերում էր թե՛ Կաշենի հանքի մոնիթորինգին, թե՛ ԿԽՄԿ եւ ռուս խաղաղապահների մեքենաների ստուգմանը, թե՛ մնացած ամեն ինչին։

«Ադրբեջանը մերժել է Սոֆիայում հանդիպման առաջարկը։ Այստեղ կար նաեւ ռուսական գործոնը, բայց առաջարկը գլխավորապես մերժեց Ադրբեջանը՝ հրաժարվելով հանդիպման միջազգային մեխանիզմից։ Հետո օգոստոսի 1-ին ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Բրատիսլավայում երկկողմ հանդիպման մասին։ Հետո տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը՝ նպատակ ունենալով խափանել այդ հանդիպումը։ Այսինքն՝ մենք նշաձողը չենք բարձրացրել. Ադրբեջանը պարզապես հրաժարվեց հանդիպումից»,- նշել է Բեգլարյանը։

Նա տեղեկացրել է, որ Արցախի Անվտանգության խորհրդի նիստերում, այդ թվում նախագահի կողմից, չի քննարկվել հարցը, թե ինչ նկատի ունեն Հայաստանի իշխանությունները՝ խոսելով նշաձողի իջեցման մասին Արցախի հարցում։

«Այդ նիստերում չի առաջարկվել իջեցնել նշաձողը եւ քննարկել ինքնավարության կարգավիճակ ստանալու հարցը Ադրբեջանի կազմում։ Ոչ մի միջազգային միջնորդ բանակցություններում մեզ հետ չի քննարկել այդ հարցը։

Հոկտեմբերի 3-ին, մինչեւ Պրահայի պայմանավորվածությունները, հրապարակվեց Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարությունը։ Դրանում ասվում էր, որ Արցախի մասով չպետք է լինի որեւէ զիջում, եւ չի կարելի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Դա ազդանշան էր։

2023թ. օգոստոսի 16-ին, ՄԱԿ ԱԽ ձախողված նիստից հետո Ֆրանսիան մի քանի օր փորձում էր օրակարգ մտցնել բանաձեւի նախագիծ։ Մենք Ֆրանսիայից ազդանշաններ էինք ստանում, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը դեմ են դրան։

Հոկտեմբերի վերջին օնլայն բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցում էր Արցախի նախագահը, ամերիկացի դիվանագետը հայտնեց, որ ԱՄՆ-ը բանաձեւն ապակառուցողական է համարում։

Նրանք կոչ էին անում բանակցել Ադրբեջանի հետ, հավաստիացնում էին, որ մշակութային իրավունքները կպաշտպանվեն եւ անվտանգության ոլորտում խնդիրներ չեն լինի։

Մեկ տարի առաջ այս օրը Կարմիր խաչի մեքենան անցնում էր Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով։ ԵՄ-ը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հավաստիացնում էին, որ այդ ճանապարհի բացումից հետո կապաշրջափակվի Լաչինի միջանցքը։

Դրանից հետո, սեպտեմբերի 12-ին ռուսական բեռնատարն անցավ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, այսինքն՝ այդ զիջումը նույնպես կատարվեց, իսկ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը անցավ ագրեսիայի»,- ընդգծել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2023թ. մարտի վերջ ինքն էր խոսում ցեղասպանության բարձր վտանգի մասին։

«Եվ ինչպե՞ս կարելի էր այդ պայմաններում ժողովրդին, որին ցեղասպանություն էր սպառնում, կոչել ենթարկվել Բաքվի պահանջներին»,- ամփոփել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular