Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ և ձերբակալվածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ կոնֆլիկտ է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Շուրջ տասը մարդ այժմ բերման է ենթարկվել, մնացած հանգամանքները պարզվում են»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունիցղ հայտնել են, որ ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է թիկնապահների հետ ապօրինի մուտք գործել ընկերության գրասենյակ: Ընդգծվել է, որ նրա կամ նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ նախատեսված չեն եղել: Տատյանա Բակալչուկը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է իրավիճակը։ Նա միջադեպն անվանել է ռեյդերային անհաջող փորձ: