ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ Բայդենից պահանջել են Ուկրաինային թույլ տալ ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին․ Politico

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով վերացնել Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքով ՌԴ տարածքին հարվածելու արգելքը, գրել է Politico-ն։

«Եվրոպացի պատգամավորները, այդ թվում՝ Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը, Բայդենին հղած նամակում կոչ են արել վերացնել ԱՄՆ կողմից տրամադրվող զենքի գործածման սահմանափակումները»,- նշված է հրապարակման մեջ։

Այսպիսի կոչ հղվել է ոչ միայն Վաշինգտոնին,  այլև նրա եվրոպական դաշնակիցներին։ 

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե որոշում կայացվի ուկրաինական զինված ուժերին թույլ տալ արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում, դա կնշանակի ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղիղ ներգրավվածություն հակամարտությանը։

«Դա նաև էապես կփոխի հակամարտության  բնույթը և կնշանակի, որ նշված երկրները պատերազմում են Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում Ռուսաստանը կընդունի համապատասխան որոշումներ՝ ելնելով  այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն իր համար»,-  հայտարարել էր նա։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular