ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:

Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը:

Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ամերիկայի հավաքականի հետ:

Այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին հաջորդ խաղափուլում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular