ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ համար է աշխատում Հայաստանի սահմանադրական դատարանը. «օկուպացիայի վավերացում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ին առանց քննարկման հավանություն է տվել հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը։ Փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան, այն կքննվի մեկ շաբաթից, գրում է eadaily.com-ը։

Ըստ Արդարադատության նախկին փոխնախարար, փորձագետ Արամ Օրբելյանի Սահմանադրական դատարանը կարող է արագ քննարկել որոշ հարցեր կախված դրանց արդիականության աստիճանից։ Այնուամենայնիվ հարցն առանց ըստ էության քննելու նման «շտապողունակություն» ցուցաբերելը կարող է լինել օրինակ վարկային պայմանագրերի կամ հրատապ ստորագրման կարիք ունեցող որոշ փաստաթղթերի սահմանադրականությունը որոշելու դեպքերում։ Մնացած գրեթե բոլոր դեպքերում այդ պրոցեսի ժամանակի հետ կապված խնդիրներ են առաջանում՝ անգամ լինում են օրենքով սահմանված ժամկետները գերազանցելու դեպքեր։ Օրինակ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքն արդեն երկու տարի է դատական ​​վարույթում է, այսինքն գերազանցվել են բոլոր երևակայելի ու աներևակայելի ժամկետները, ասել է նա eadaily.com-ի հետ զրույցում։

Հայաստանի Սահմանադրական դատարանն առանձնապես շտապողականություն չի ցուցաբերում նաև այլ գործեր քննելիս։ Փաստաբանի կարծիքով հենց միայն որոշ գործեր քննելիս շտապելը կասկածի տակ է դնում այդ դատարանի անկախությունը։ Օրբելյանը նշել է, որ Սահմանադրական դատարանի կազմի «հեղափոխական» փոփոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո, իրականացվեց հենց նման փաստաթղթերը հաստատելու համար։

«Սահմանադրական դատարանը հանձնաժողովների գործունեության կանոնակարգի վերաբերյալ դրական եզրակացություն կտա, իսկ ԱԺ պատգամավորները կողմ կքվեարկեն։ Հայաստանի  ներկայիս իշխանությունները փորձում են այդ փաստաթուղթն անց կացնել ամենատարբեր ընթացակարգերով, որպեսզի ամրապնդեն իրենց Արցախի մերժումը: Այդ փաստաթուղթն այլ, այսպես ասած, «իրավական հետևանքներ» չի բերի։ Մնացած բոլոր հարցերը մնում են բաց։ Սա աչքերին թոզ ձչելու փորձ է. «Մենք պատրաստվում ենք ինչ-որ բանի հասնել, խաղաղություն կլինի»: «Բայց այն բոլոր գործընթացները, որ հիմա տեղի են ունենում՝ շարունակվելու են, Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է, - վստահ է փաստաբանը,-եթե ​​սա լիներ զուտ սահմանազատման և սահմանագծման հետ կապված փաստաթուղթ (ասենք, եթե խոսք լիներ հայ-վրացական սահմանի մասին), ապա միգուցե այդքան շատ հարցեր չառաջանային։ Սակայն քանի որ այդ փաստաթղթով Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվում են իրենց տարածքի մի մասից, համապատասխանաբար, անհրաժեշտություն է առաջանում անցկացնել հանրաքվե»։

Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի ընդունման գործընթացում փորձագետն առանձնացրել է երեք ասպեկտ.

-Նախ վավերացման անհրաժեշտությունը հուշում է փաստաթղթում առկա «որոգայթների» մասին։ Եթե ​​խոսքը գնում է միայն տեխնիկական կանոնակարգերի մասին, ապա բոլոր հարցերը կարող էին աշխատանքային կարգով լուծվել։

- Երկրորդ, փաստաթուղթը վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրին, որն ինքնին վիճահարույց է և կոնկրետություն չի բերում հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ի վերջո, նկատելի տարբերություններ կան այն հարցում, թե ինչպես է այն մեկնաբանում մեկ մարդ, ինչպես են այն հասկանում մյուս պետությունները և ինչպես են այն մեկնաբանում փորձագետները: Եվ միայն Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը կոնկրետություն չի ավելացնում։

-Երրորդը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ֆոնին կանոնակարգում ամրագրված չէ Հայաստանի կառավարության կողմից հռչակված Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանությունը։ Փաստաթղթում, փաստորեն, նշվում է, որ եթե հետագայում խաղաղության պայմանագիր կնքվի, ապա դա հիմք կդառնա հետագա որոշումների կայացման համար։

Օրբելյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն օկուպացրել է տարածքներ, որոնք հայկական են համարվում հենց Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Բաքվում դեռևս պահվում են հայ գերիները։ Նման պայմաններում փաստաբանը կասկածում է որևէ փաստաթուղթ ընդհանրապես քննարկելու կամ վավերացնելու նպատակահարմարությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular