ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ից սպառնալիքների մասին տագնապալի են 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից իր երկրին ուղղված սպառնալիքների վերաբերյալ չափազանց տագնապալի են և համահունչ են նրա հապճեպ ու անխոհեմ քաղաքականությանը։ Նման կարծիք է tass.ru-ի հետ զրույցում հայտնել Լիհայի համալսարանի (ԱՄՆ, Փենսիլվանիա) պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

«Ես եղել եմ Փաշինյանի արտաքին և ազգային անվտանգության քաղաքականության հետևողական քննադատը 2018 թվականից ի վեր, երբ նա իշխանության եկավ, և հատկապես 2020 թվականի պատերազմից հետո,- ասել է միջազգային հարաբերությունների փորձագետը,- Հայաստանը Ռուսաստանից դեպի Արևմուտք ստրատեգիական վերակողմնորոշելու նրա չմտածված և անխոհեմ քաղաքականությունը եղել է այն հարցերից մեկը, որի վրա ես կենտրոնացրել եմ իմ ուշադրությունն ու քննադատությունը: Ուստի, հավանաբար, չեմ զարմացնի ոչ մեկին հայտնելով իմ դիրքորոշումն առ այն, որ ես չափազանց տագնապալի եմ համարում նրա այս վերջին հայտարարությունները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում հանրապետության ինքնիշխանության համար, վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության և նրա ապագա գոյության համար։

Ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ գնահատականին։ Ինչպես նշել է նա, ՀԱՊԿ-ը ոչ մի վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար, ընդհակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ այդ դիրքորոշումը «համբերատարությամբ կներկայացվի Հայաստանի ղեկավարությանը»։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ Մոսկվան շարունակում է կապերը Երևանի հետ և, իհարկե, կշարունակի Հայաստանին համարել իր մերձավոր գործընկերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular