ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։ 

Բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի պահպանության կանոնները։

Իրավախախտ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով։

Խստացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ։

Հիշեցում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 ՀՀ դրամի չափով։

Կրկնակի խախտումների դեպքում' ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դր, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 ՀՀ դր.։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular