ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դպրոցական դասագրքերի շուրջ աղմկահարույց քննարկումները շարունակվում են, մի թեման չավարտված՝ մյուսն է գլուխ բարձացնում։

Այս անգամ էլ Oragir.News-ը բողոքներ է ստացել Երևանի և մարզերի մի շարք դպրոցների Հայոց լեզվի ուսուցիչներից։ Վերջիններիս բողոքը կապված է Հայոց լեզվի և Հայ գրականության 10-րդ դասարանի դասագրքերի հետ։ Ուսուցիչների նշմամբ՝ դասագրքերը շատ մինուսներ ունեն թե՛ կառուցվածքային, և թե՛ վարժությունների առումով։

«Հայոց լեզվի 10-րդ դասարանի դասագիրքը շատ անհասկանալի է կազմված, վարժություններ գրեթե չկան։ Չենք հասկանում՝ համաշխարհային պատմությո՞ւն է, թե՞ անտիկ գրականություն։ Չգիտենք՝ ինչ բացատրենք և ինչ հանձնարարություններ տանք։ Կազմելիս պիտի մի փոքր հաշվի առնեն, որ ուսուցիչը դասարանում նյութի իմաստն էլ է բացատրում»,- ասաց Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի ուսուցիչը, ով չցանկացավ ներկայանալ։

 

Ուսուցիչը հավելեց, որ խնդիր կա նաև 10-րդ դասարանի Հայ գրականության դասագրքի հետ, նշելով, որ իրենք գրքին դեռ ծանոթ չեն, քանի որ դասագրքային նյութն առցանց տարբերակով կա՛մ թերի է տեղադրված, կա՛մ ընդհանրապես QR կոդով չի բացում, մինչդեռ պիտի հաշվի առնեին, որ սրանք օժանդակ, ուղղորդող նյութեր չեն, այլ ծրագրային թեմա, որը պիտի ներկայացվի և բացատրվի։ Նա նաև ասաց, որ դասասենյակներում ինտերնետ չկա, որ երեխաները կարողանան բացել QR կոդերը, իսկ անձնական օգտագործման ինտերնետ բոլորը չէ, որ ունեն։

«Եթե մի բանը անում են, պետք է մտածեն նաև՝ դա կաշխատի՞, թե՞ ոչ։ Չգիտենք՝ երեխային դաս հանձնարարելիս, ո՞ր էջից որը մատնանշենք, որ ճիշտ լինի»,- ասաց նա։

Հիշեցնենք նաև, որ QR կոդերի խնդիր էր եղել նաև 5-րդ դասարանի Մայրենի առարկայի դասագրքի հետ կապված։ Համացանցում օգտատերերը տեսանութեր են հրապարակում և կից գրառումներ անում, տեղեկացնելով, որ 5-րդ դասարանի Մայրենի առարկայի դասագրքի QR կոդերը, որոնք նախատեսված են լրացուցիչ տեղեկության համար, ջարդված են՝ թուրքական քարոզչություն է բացվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular