ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․  Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնց պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ, իրավունք կունենան ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կրել, պահել եւ կիրառել։ «Ծառայության հատուկ բնույթով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում են անձամբ ՊՊԾ պետը, պետի տեղակալները։

Այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում եւ ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն եւ բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,- հիմնավորել են այն։ Այս որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել համակարգում, սա նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին եւ հնարավորություն է տալիս, որ իրեն ուղեկցող ՊՊԾ պետն ու տեղակալները զենք կրեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 09․ 24 թ համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular