ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հենանիշ նավթի գները մի փոքր նվազել են ուրբաթ առավոտյան՝ վերջին նստաշրջանի վերջում ակտիվ աճից հետո:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է 74,68 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,2 դոլարով (0,27%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Վերջին նստաշրջանի վերջում այս պայմանագրերը թանկացել են 1,23 դոլարով (1,7%)՝ հասնելով 74,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում նվազել են 0,1 դոլարով (0,14%)՝ հասնելով 71,85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրը ֆյուչերսների արժեքն աճել է 1,04 դոլարով (1,5%)՝ հասնելով 71,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular