ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Խայտառակ և ամոթալի որոշում»,- հյատնի «սորոսական» Լևոն Բարսեղյանն է այսպես գնահատել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կայացրած որոշումը։ Խորհուրդը երեկ քննարկել է մեկ այլ «սորոսականի»՝ Դանիել Իոաննիսյանի առաջարկը՝ հրաժարվել «կայուն մեծամասնության» ապահովման մեխանիզմից, որը Սահմանադրության մեջ ամրագրվել է 2015 թ. հանրաքվեով։

Փաշինյանական իշխանությունը, որ քանիցս խոստացել էր հանել այդ դրույթը, հիմա էլ մտքափոխ է եղել, որոշել են այդ դրույթը պահպանել նաև 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համար։ Միայն դրանից հետո, երբ ողջ փաթեթով նոր Սահմանադրություն դնեն հանրաքվեի, կմտածեն «կայուն մեծամասնությունից» հրաժարվելու մասին։

Ըստ Բարսեղյանի, «ՀՀ նոր իշխանությունը, որ 2018-ին և 2021-ին այդ մեխանիզմից օգտվելու կարիքը չի ունեցել, որովհետև ստացել է բացարձակ մեծամասնություն (71 և 54 տոկոս), դատելով ներքաղաքական դրությունից և հատկապես Երևանի ավագանու 2023 թ սեպտեմբերի ընտրություններում իր տարած քվեներից (33 տոկոս, 2018-ի 81 տոկոսի փոխարեն), հասկանալով, որ չի բացառվում, որ հերթական ԱԺ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չստանա, բայց ստանա հարաբերական մեծամասնություն և դատապարտված լինի, կոալիցիա կազմել այս կամ այն կուսակցությունների հետ, որոշեց օգտվել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման այդ մախանիզմից, որի իմաստը հարաբերական մեծամասնություն ստացած քաղաքական ուժին լրացուցիչ մանդատներ ստանալու հնարավորություն տալն ու կայուն՝ բացարձակ մեծամասնություն սարքելն էր»,- նշել է նա։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով էլ, «ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել)» «Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունն ավելի կարևոր է, քան մանդատների քանակը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Տպավորություն է, թե իշխանությանը լոյալ իրավապաշտպանները նոր են սկսում գլխի ընկնել, որ Փաշինյանի թիվ մեկ գերակայությունն ամեն գնով իշխանությունը պահելն է։ 

Անժելա Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular