ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրային ռադիոյի լրատվական ծառայությունում երեկ՝ Արցախի հայաթափման օրը քստմնելի իրադարձություն է եղել: Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, ռադիոյի նյուզռումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է կպցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։

Այս հանգամանքը հարուցել է ավանդաբար բավական անկախ և գործող իշխանություններին հակադրվող ռադիոյի աշխատակիցների բուռն վրդովմունքը։ Հենց նրանք էլ կատարվածի մասին ահազանգել են սոցցանցերում։ Ինքը՝ ԱՄՆ երկարամյա քաղաքացի, 28 տարի Պրահայում բնակվող և «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արմեն Քոլոյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե անձամբ է զետեղել Բաքվի և Անկարայի անունները, և մտադրություն չունի դրանք հանելու։ Քոլոյանի փնթի կռուտիտները վկայում են, որ նա ոչ թե ինքնագլուխ քայլ է կատարել, այլ հենց իրեն այդ պաշտոնին նշանակած իշխանությունների ուղիղ հրահանգը։

Այսկերպ, ռադիոյում նախ տրամադրություններ են շոշափում, պարզելու, թե ովքեր են դեմ իշխանության դավաճանական քաղաքականությանը, որպեսզի ազատվեն նրանց ներկայությունից։ Ապա և, ռադիոյի մյուս աշխատակիցներին պարտադրեն պարել իրենց դուդուկի տակ։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդյոք Հանրային ռադիոյի մի քանի հարյուր աշխատակիցները կհանդուրժե՞ն այս արարքը, թե՞ ցուցանակները կպոկեն պատից և ցույց կտան Քոլոյանի իրական տեղը, պարզ կլինի որոշ ժամանակ անց։ 

Արմինե Աբաղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular